Հարցաշարի թարմացումներ

Տեսական քննության պաշտոնական հարցաշարերը հրապարակում է ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանությունը։ Երբ դրանք փոխվում են, մենք համապատասխանեցնում ենք մեր հարցերը հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ամեն փոփոխություն գրանցված է այստեղ։

2026 թ. սեպտեմբերի 30

ՀՀ կառավարության 2026 թ. հուլիսի 2-ի N 979-Ն որոշմամբ 2026 թ. սեպտեմբերի 1-ից տեսական քննության հարցաշարը բաժանվեց երկուսի. A, B և C (AM, A1, B1, C1) կարգերի թեկնածուներին տրվում են միայն այդ տրանսպորտային միջոցներին վերաբերող հարցեր, իսկ D և T (D1) կարգերի թեկնածուներին՝ միայն իրենցը. առաջին օգնության հարցերն ընդհանուր են։ Ճանապարհային ոստիկանությունը երկու հարցաշարերն էլ հրապարակում է իր կայքում։ 2026 թ. սեպտեմբերի 30-ին մենք հայերեն, ռուսերեն և անգլերեն հարցերը համապատասխանեցրինք A, B, C հարցաշարին։

Պաշտոնական հարցաշարի ծավալը

ԿարգերՀարցեր
A, B, C, AM, A1, B1, C11039
D, T, D1943

Ինչ է փոխվել

  • Միայն ավտոբուսներին և տրոլեյբուսներին (D և T կարգեր) վերաբերող 78 հարց այժմ միայն D, T հարցաշարում է, ուստի A, B, C կարգերի պարապմունքում այլևս չկան (ցանկը՝ ստորև)։
  • Ավելացվել է պաշտոնական հարցաշարի 15 հարց, որոնք մեր թեստերում չկային (ցանկը՝ ստորև)։
  • 418 հարց ստացել է գործող պաշտոնական հարցաշարի ձևակերպումը. շատերը փոխվել են միայն այն պատճառով, որ նկարներում տրանսպորտային միջոցներն ու դիրքերն այժմ նշված են A, B, C տառերով՝ Ա, Բ, Գ-ի փոխարեն։ Ռուսերեն և անգլերեն տարբերակներն ուղղվել են այնտեղ, որտեղ իմաստը փոխվել է (146 հարց ռուսերեն և 178՝ անգլերեն)։
  • 365 նկար փոխարինվել է նոր պաշտոնական նկարներով. պատասխանների տառերը համընկնում են նկարի տառերի հետ։

Քննությունների կարգի համաձայն՝ նոր հարցը իրական քննության մեջ կարող է ներառվել հրապարակումից ոչ շուտ, քան 30 օր անց (16-րդ կետ)։

Ավելացված հարցեր

  1. Նշված եղանակով հետադարձն այս խաչմերուկում
  2. Բակ մուտք գործելու համար հետընթաց կատարելն այս իրավիճակում
  3. Դեպի բակ շրջադարձ կատարելիս պետք է
  4. Եթե երկու կողմից 100 մետր տեսանելիությունն ապահովված է, թույլատրվու՞մ է նշված հետագծով հետադարձ կատարել։
  5. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց է համարվում
  6. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մոտոցիկլին են հավասարեցվում
  7. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոմոբիլ է համարվում
  8. Նշաններից ո՞րն է ցույց տալիս վազանցի արգելման գոտու վերջը։
  9. Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը կարող է երթևեկությունը շարունակել ուղիղ այս խաչմերուկում։
  10. Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս
  11. Ո՞ր նշանի ազդեցությունը չի տարածվի ձեզ վրա, եթե բնակվում եք նշանի ազդման գոտում։
  12. Երթևեկությունն ուղիղ շարունակելու դեպքում տրամվային զիջել
  13. Այս իրավիճակում ձախ շրջվելիս պարտավոր եք ճանապարհը զիջել
  14. Վարորդին խաչմերուկն անցնել
  15. Գլխավոր ճանապարհով աջ շրջադարձ կատարելիս ազդանշան տալը

D, T հարցաշար տեղափոխված հարցեր

  1. Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ տվյալ իրադրությունում։
  2. Թույլատրվու՞մ է արդյոք դեղին ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ։
  3. Պարտավո՞ր է արդյոք սահմանված երթուղով երթեւեկող ավտոբուսի վարորդը նշված իրադրությունում զիջել ճանապարհը։
  4. Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
  5. Ինչպե՞ս պետք է վարվի երթուղային ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում։
  6. Խաչմերուկում որտեղ կազմակերպված է շրջանաձեւ երթեւեկություն, պարտավո՞ր է արդյոք ավտոբուսի վարորդը զիջել ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին։
  7. Երթեւեկությունն ուղիղ շարունակող ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է արդյոք զիջել ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին։
  8. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D» կարգի եւ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել՝
  9. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոբուս է համարվում՝
  10. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում՝
  11. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ է համարվում՝
  12. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D» կարգի եւ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել այն անձանց, ովքեր ունեն`
  13. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D», «DE» կարգերի, «D1» եւ «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական իրավունքի վկայական կարող է տրվել՝
  14. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
  15. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
  16. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
  17. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
  18. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
  19. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
  20. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
  21. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
  22. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
  23. Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  24. Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  25. Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  26. Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  27. Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  28. Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  29. Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  30. Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  31. 5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  32. Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  33. 5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
  34. Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին վազանց կատարել այս նշանի ազդման գոտում։
  35. Ո՞ ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։
  36. Այս լուսացույցն արգելում է երթեւեկությունը՝
  37. Այս լուսացույցը կիրառվում է՝
  38. Տվյալ իրադրությունում ավտոբուսի վարորդն ունի՞ ուղիղ երթեւեկելու իրավունք։
  39. Թույլատրվու՞մ է զբոսաշրջային ավտոբուսին երթեւեկել «A» գծանշումով գոտիով։
  40. Թվարկվածներից ո՞ր դեպքում կարող է ավտոբուսի վարորդն անցնել երկկողմ երթեւեկության եռագոտի ճանապարհի մեջտեղի գոտի, որը օգտագործվում է երկու ուղղությամբ երթեւեկության համար։
  41. Թույլատրվու՞մ է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի վարորդին ուղեւորներ նստեցնելու նպատակով կանգառ կատարել նշված վայրում։
  42. Զբոսաշրջային ավտոբուսի վարորդը երկարատեւ հանգստի նպատակով իրավունք ունի՞ կանգ առնել նշված վայրում։
  43. Թույլատրվու՞մ է ավտոբուսների կանգառն ու կայանումը բնակավայրերում երթեւեկելի մասի ձախ կողմում` միակողմ երթեւեկության ճանապարհներին։
  44. Կանգառի կետերի տարածքից դուրս թույլատրվու՞մ է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին կանգառ կատարել։
  45. Թույլատրվու՞մ է ավտոբուսների կայանումը բնակելի գոտիներում եւ բակային տարածքներում։
  46. Միջքաղաքային ավտոբուսների երթեւեկությունը բնակավայրերից դուրս թույլատրվում է՝
  47. Թույլատրվու՞մ է արդյոք մերձքաղաքային, միջմարզային եւ միջքաղաքային ավտոբուսների վարորդներին բնակավայրերում գերազանցել 60 կմ/ժ արագությունը։
  48. Թույլատրվու՞մ է արդյոք միջքաղաքային ավտոբուսի վարորդին բնակավայրերից դուրս գերազանցել 70 կմ/ժ արագությունը։
  49. Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոբուսում։
  50. Ավտոբուսի քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է՝
  51. Մարդկանց փոխադրումն արգելվում է, եթե`
  52. Ավտոբուսով երեխաների կազմակերպված խմբեր փոխադրելիս սրահում պետք է գտնվի առնվազն`
  53. Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկել միջմարզային եւ միջքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներին` բնակավայրերից դուրս բոլոր ճանապարհներին։
  54. Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսներին բնակավայրերից դուրս երթեւեկել 70 կմ/ժ արագությամբ։
  55. Միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների երթեւեկությունը բնակավայրերում թույլատրվում է ոչ ավելի քան`
  56. Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների երթեւեկությունը բնակավայրերից դուրս`
  57. Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոբուսում։
  58. Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւորների փոխադրումը քարշակող ավտոբուսում։
  59. Այս նշանի առկայության դեպքում ի՞նչ առավելագույն արագությամբ երթեւեկելու իրավունք ունեն միջքաղաքային ավտոբուսների վարորդները։
  60. Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթեւեկել քարշակող ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում։
  61. Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթեւեկել միջքաղաքային ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում։
  62. Ի՞նչ արագությամբ կարող է շարունակել երթեւեկությունը ավտոբուսի վարորդը տվյալ ճանապարհային նշանով նշված գոտում։
  63. Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթեւեկելու ոչ ավելի քան`
  64. Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթեւեկելու ոչ ավել քան`
  65. Թույլատրվու՞մ է ուղեւորների փոխադրումը ավտոբուսի սրահում տվյալ իրավիճակում։
  66. Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ թույլատրվու՞մ է արդյոք ուղեւորների փոխադրումը քարշակվող ավտոբուսում։
  67. Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային ավտոբուսների երթեւեկությունն ավտոմայրուղիներով։
  68. Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում ավտոբուսի երթեւեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում։
  69. Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային ավտոբուսների երթեւեկությունն ավտոմայրուղիներով։
  70. Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթեւ մարդատար ավտոմոբիլների երթեւեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում։
  71. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել`
  72. Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթեւեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի՝
  73. Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում ավտոբուսի վարորդին տալ նախազգուշացնող ազդանշան։
  74. Վերադասավորումից առաջ ավտոբուսի վարորդը նախազգուշացնող ազդանշան պետք է տա՝
  75. Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է ավտոբուսի վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում։
  76. Միջքաղաքային ավտոբուսի վարորդն իրավունք ունի՞ վազանցելու մոտոցիկլին, որը երթեւեկում է 70 կմ/ժ արագությամբ։
  77. Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել «Շտապ օգնության» ավտոմոբիլին, եթե միացրած չեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։
  78. Օրվա լուսավոր ժամերին երեխաների կազմակերպված խմբեր տեղափոխելու ժամանակ պետք է միացված լինեն ավտոբուսի`

Աղբյուր՝ ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության տեսական քննության պաշտոնական հարցաշարերը (roadpolice.am), ստուգված 2026 թ. սեպտեմբերի 30-ին։